Բավ է պառակտվել
03-05-2014 11:32

Չորս հայ է վիրավորվել Հալեպի հրթիռակոծության հետևանքով

Չորս հայ է վիրավորվել Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում մայիսի 1-ի և 2-ի հրթիռակոծության արդյունքում, հայտնում է Հալեպի Հայ առաքելական  եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ վերջին օրերին հայկական թաղամասերը հրթիռակոծության և  ռմբակոծության են ենթարկվում։ Վիրավորների թվում են Բենո Փիլաչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Մառլեն Փոքրավորյանը և Էլի Չիլաբոշյանը։ Ավելի վաղ հայտնի  էր, որ Հալեպի հայկական թաղամասերի հրթիռակոծման հետևանքով Կարպիս Գապայանը վնասվածք էր ստացել գլխի հատվածում, Րաֆֆի Պալյանը՝ ոտքի, նրա որդին՝ 13-ամյա Կարո Պալյանը, որովայնի շրջանում բեկորային վնասվածք ուներ։