Բավ է պառակտվել
08-05-2014 18:50

Հայեր են վիրավորվել Դամասկոսոի «հրասանդի արկերի տարափի» հետևանքով

Սիրիայի բանակը մայրաքաղաքի Արևելյան Ղուտա արվարձանում հրասանդեր արտադրող գործարան է հայտնաբերել, հայտնում է լիբանանյան «Ազդակ» օրաթերը: Սիրիայի կառավարական զորքերն առաջխաղացում են արձանագրել Մլեհա, Ժոպար, Դումա թաղամասերում։ Սակայն ամեն օր մայրաքաղաքի տարբեր շրջաններում հրասանդի արկերի տարափ է տեղում։ Դամասկոսի տարբեր բնակելի թաղամասերում՝ Սալհիե, Քասաա, Առնուս, նաև մայրաքաղաքի կենտրոնում պայթյուններ են գրանցվել. տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են, պատճառվել է զգալի նյութական վնաս։ Վիրավորների թվում նաև հայեր կան՝ հայր և որդի, սակայն նրանց անունները չի հաղորդվում։