Բավ է պառակտվել
25-01-2014 20:39

Յանուկովիչը մտադիր է արտակարգ դրություն սահմանել երկրում

Gazeta-ն` վկայակոչելով «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության հայտարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է հրահանգ ստորագրել, որով արտակարգ դրություն կսահմանվի երկրում: Ընդդիմությունը պնդում է, որ այդ տեղեկությունը հավաստի է, և Կիևի «Ազատության մայդանը մաքրվելու է ցուցարարներից»: Ընդդիմադիրները հայտարարել են, թե «արտակարգ դրության սահմանումը երկրի պառակտում և Ուկրաինայի` որպես անկախ, ինքնիշխան պետության վերացում է նշանակում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցում Վիկտոր Յանուկովիչն ասել էր, որ մտադիր չէ արտակարգ դրություն սահմանել: