Բավ է պառակտվել
14-11-2015 13:09

Փարիզում ահաբեկչության ականատեսները պատմել են իրենց վերապրածի մասին

Փարիզում, անցյալ գիշեր  մի շարք ահաբեկչական հարձակումներ են տղի ունեցել:  Բազմակի պայթյունների, ռեստորանների վրա հարձակումների և համերգային դահլիճում պատանդ ընկնելու զոհ են դարձել առնվազն 150 մարդ: Այդ ահավոր իրադարձություններից փրկված փարիզեցիները պատմել են, թե ինչ սարսափ են ապրել: Գիշերային հարձակումներից հետո ամբողջ աշխարհն է ցավակցում  Ֆրանսիայի բնակիչներին: Ամենաշատ զոհերը գրանցվել են Բատլականի համերգասրահում: Փարիզի փրկվածները  պատմել են, թե ինչ էր կատարվում  համերգասրահի ներսում: Ռադիոհաղորդավար Պիեռ Ժանազակը, իր քրոջ եւ ընկերների հետ, գտնվում էր համերգասրահի պատշգամբում   երբ նրանք ներքևում կրակոցներ լսեցին: Բեմի վրա հանդես եռ գալիս Eagles of Death Metal խումբը: «Սկզբում մենք մտածեցինք, որ դա շոուի մի մասն է , սակայն արագ հասկացանք թե ինչ է կատարվում»,- պատմել է Պիեռը. «Նրանք առանց կանգ առնելու գնդակոծում էին: Ամեն ինչ ծածկված էր արյան մեջ, շուրջ բոլորը մարմիններ էին: Մենք լսում էինք մարդկանց ճիչերը: Յուրաքանչյուր ոք փորձում էր փախչել այդտեղից »:Ժանզակն ու նրա ընկերները թաքնվել էին զուգարանում, որտեղ անց էին կացրել երկու ժամ -  հենց այդքան էր պահանջվել  Փարիզի ոստիկաններից հարձակումը նախապատրաստելու և սկսելու համար: «Նրանք  մոտ քսան հոգի պատանդ էին վերցրել, և մենք լսում էինք, թե ինչպես էին նրանց հետ խոսում»,- շարունակեց Պիեռն ու հավելել. «Ես հստակ լսում էի,ինչպես էին նրանք ասում. «Օլանդն է մեղավոր, ձեր նախագահին մեղադրեք, նա չպետքէ մտներ Սիրիա»: Նրանք խոսում էին նաև Իրաքի մասին»: Մեկ այլ վերապրած նկարագրել է տասը րոպեների ընթացքում վերապրած սարսափի մասին, երբ  սեւ հագուստով անհայտ մեկը սկսել կրակել: «Դա մի արյունոտ տեսարան էր»,- սարսափում էր Ժուլյեն Պիրսը, - Մարդիկ գոռում էին, բոլորը պառկած էին հատակին, և այս ամենը տեւեց մոտ տասը րոպե: Տասը րոպե սարսափ, երբ բոլորը պառկել է հատակին, ձեռքերը գլխի ետեւում դրած» «Շատ կրակոցներ կաին, իսկ ահաբեկիչները հանգիստ էին, նրանք գործում էին շատ հստակ, երեք կամ չորս անգամ վերալիցքավորեցին զենքերը, - ասում է երիտասարդը: - Մարդիկ փորձում էին փախչել, դուրս գալու ճանապարհին քայլում էին մյուս մարդկանց վրայով ես էլ ելքը գտա, երբ ահաբեկիչները վերալիցքավորում եին զենքերը»: 34-ամյա Շարլին, ևս հաջողվել է փախչել:  «Մենք լսում էինք այն մարդկանց  ճիչերը, ում պատանդ էին վերցրել: Մենք լսում էինք, թե ինչպես էին  ահաբեկիչները սպառնում նրանց, նրանք բղավում էին, «Նայիր ինձ վրա» Շարլը, ինչպես և փրկվածներից շատերը, թաքնվել էր զուգարանում: Նա ասում է, որ վախկոտ չէ. «Կյանքը շարունակվում է: Մենք  խուճապի չենք մատնվի: Թող կորչեն ահաբեկիչները»: