Բավ է պառակտվել
08-03-2014 12:43

Վիետնամի օդային տարածքում 239 հոգանոց ինքնաթիռն անհետացել է. լուսանկարներ

Վիետնամի օդային տարածքում, Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը, որում գտնվում է 239 մարդ՝ 227 ուղևոր և 12 հոգանոց սպասարկող անձնակազմը, անհետացել է ։
Ինքնաթիռը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից ուղևորվում էր Պեկին, սակայն վայրէջքից 90 րոպե առաջ, երբ ինքնաթիռը գտնվել է Վիետնամի օդային տարածքում, դրա հետ կապը կորել է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիետնամական կողմին հաջողվել է որսալ ինքնաթիռից եկող ազդակը։ Ըստ դրա՝ ինքնաթիռը կործանվել է ծովում՝ Վիետնամի ափերից 220 կմ հեռավորության վրա։ Այնուհանդերձ Boeing-777-ի կործանման վերաբերյալ դեռևս ստույգ տեղեկություն չկա։
Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել են 13 պետությունների քաղաքացիներ։