Բավ է պառակտվել
02-02-2015 12:58

Գեղեցկության մրցույթի մասնակիցը խլել է թագը իր հակառակորդից (տեսանյութ)

Miss Amazonas բրազիլական գեղեցկության մրցույթի մասնակից Շեյսլանե Հայալլան պոկել է թագը մրցույթի հաղթող Քերոլ Թոլեդոյի գլխից նրա թագադրման արարողությունից անմիջապես հետո: Հայալլան իր արարքը պատճառաբանել է նրանով, որ Թոլեդոն, իր կարծիքով, «գնել է տիտղոսը»: Հանդիսատեսները նկարահանել են այս միջադեպը, իսկհամապատասխան հոլովակը հայտնվել է համացանցում: Հոլովակում երևում է, թե ինչքան ուրախ է երկրորդ տեղը գրաված Հայալլան իր ավելի հաջողակ հակառակորդի համար. նա գրկում է թագադրված Թոլեդոյին, սակայն մի քանի վայրկյան անց կառչում է թագից, պոկում այն հաղթողի գլխից և նետում բեմի վրա: