Բավ է պառակտվել
14-04-2014 18:16

Գերագույն դատարանը փակել է Տիմոշենկոյի "գազային" գործը

Ուկրաինայի Գերագույն դատարանը փակել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ հարուցված գործը: Նախկին վարչապետի լիակատար քաղաքական վերականգնման մասին հայտարարվել է Գերագույն դատարանի բոլոր պալատների նիստի ժամանակ: Ընդ որում 48 դատավորներից 42-ը որոշել են, որ Տիմոշենկոյի գործողություններում "չկա նույնիսկ հանցագործության փաստը": 
"Վերջապես գերագույն դատական ատյանը պարզել է, որ այդ ամենը մեկ բառով կոչվում է "սուտ", - նշել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն: 2011 թվականի հոկտեմբերին Կիևի Պեչորսկի դատարանը Տիմոշենկոյին մեղավոր է ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Մեղադրող կողմը պնդել է, որ Ռուսաստանի հետ գազի տեղափոխման և տրանզիտի մասին համաձայնագրերի ստորագրումը հանգեցրել է "Նաֆտագազի" սնանկությանը, հետևաբար, սնանկացել է նաև պետությունը 1 միլիարդ 365 հազար 234 գիվնայով (189,5 դոլար): Նախկին վարչապետին դատապարտել են յոթ տարվա ազատազրկման՝ նրան արգելելով պատասխանատու պետական պաշտոններ զբաղեցնել: Այս տարվա Եվրոմայդանի արդյունքում, որից հետո Ուկրաինայում իշխանափոխություն է տեղի ունեցել, Գերագույն Ռադան որոշում է կայացրել ազատ արձակել Տիմոշենկոյին: Նոր կառավարության որոշման համաձայն (վերջինիս վարչապետն է դարձել Տիմոշենկոյի գլխավորած "Բատկիվշչինա" կուսակցության անդամ Ալեքսանդր Տուրչինովը) նախկին վարչապետի նկատմամբ անձնական ներում է հայտարարվել:

Ազատումից հետո Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է մայիսի 25-ին մասնակցել նախագահական ընտրություններին: