Բավ է պառակտվել
04-02-2015 09:06

Թայվանում ինքնաթիռն ընկել է գետը (տեսանյութ)


Թայվանում TransAsia Airways ավիաընկերությանը պատկանող ATR-72 ինքնաթիռը վթարի է ենթարկվել , ինչի հետևանքով տուժել է 10 մարդ: Ինքնաթիռն ընկել է Թայբեյ քաղաքով հոսող գետը: 
Ինքնաթիռն իրականացնելիս է եղել ներքին չվերթ՝ կղզու վարչական կենտրոնից դեպի Ցզինմեն կղզիախումբ: 
Տարբեր տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 53-59 ուղևոր և անձնակազմը: 
Համաձայն ստացված տեղեկությունների՝ մի քանի մարդ ինքնուրույն ափ է դուրս եկել, սակայն ինքնաթիռի ներսում դեռ մոտ 10 տուժած կա: 
Մոտորանավակներով նրանց փրկարարներ են մոտեցել: