06-04-2015 12:34

Վենեսուելացիները Զատկին այրել են Մադուրոյի և Օբամայի խրտվիլակները

Վենեուելայի բնակիչները նշել են Զատիկը` այրելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի խրտվիլակները: Մադուրայի խրտվիլակը այրել են վենեսուելացի ընդդիմադիրները: Վենեսուելայում բարձր գնաճի և բարդ տնտեսական վիճակի պատճառով պետության ղեկավարի վարկանիշը չափազանց ցածր է: Մադուրոյի կողմնակիցները իրենց հերթին որոշել են այրել Օբամայի խրտվիլակը: ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերությունները նախկինում ջերմությամբ աչքի չէին ընկնում, իսկ նրանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելան ԱՄՆ-ի անվտանգության համար սպառնալիք անվանեց և վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջողներ սահմանեց, երկու երկրների հարաբերությունները հերթական անգամ սրվեցին: Խրտվիլակները, որոնց վրա գրել են «Դավաճաններ» բառը, պատրաստվել են ստվարաթղթից և գործվածքից: Խրտվիլակների հագին հին հագուստ է եղել: Վենեսուելայում Սատկի տանի ժամանակ ընդունված է այրել Հիսուս Քրիստոսին դավաճանած Հուդայի խրտվիլակը: Այդ ավանդույթը, որը հայտնվել է քաթոլիկ եկեղեցու ստեղծման առաջին տարիներին, հայտնվել է Հարավային Ամերիկայում իսպանացիների և պորտուգալացիների գաղթատիրության շրջանում: