Բավ է պառակտվել
18-02-2014 15:08

Զինված հարձակում Վենեսուելայում

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Վենեսուելայի մայրաքաղաքում քաղաքացիական հագուստով զինված անձինք, գլխներին և գրավել այն: Ցանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի մարդ ներխուժում գրասենյակ և զենքն ուղղում ներկաների վրա: Այնուհետև փորձում են կոտրել հիմնական կառույցի դուռը: Շարժման տվյալով՝ ներխուժումն իրականացրել են Վենեսուելայի ռազմական հակահետախուզական և ազգային գվարդիայի աշխատակիցները, ընդ որում՝ նրանք իբր արցունքաբեր գազ են կիրառել:
Հիշեցնենք, որ «Ժողովրդական կամք» շարժման առաջնորդ Լեոպալդո Լոպեսին իշխանությունները մեղադրում են նախորդ շաբաթ հակակառավարական ելույթների ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար: Լոպեսը փախուստի մեջ է, սակայն Twitter-ում տեղադրած տեսաուղերձում կողմնակիցներին կոչ է արել այսօր բողոքի նոր ցույց կազմակերպել: