14-03-2014 10:49

Վենեսուելայում զոհերի ու վիրավորների թիվն աճում է

28 զոհ և  365 վիրավոր Վենեսուելայում փետրվարի 12-ից շարունակվող զանգվածային անկարգությունների հետևանքով, հաղորդում է Газета.Ru-ն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան, ով ներկայում այցով գտնվում է Ժնևում: Վեևջինիս խոսքով՝ զոհվածների թվում 4 պետծառայողներ կան՝ դատախազ և ազգային գվարդիայի երեք աշխատակիցներ: Օրտեգան նաև նշել է, որ տուժածների թվում 109 ոստիկաններ և զինծառայողներ կան: Դատախազը, ընդդիմության իրականացրած բողոքի ցույցերը որոկել է, որպես, Օրտեգան նշել է, որ դրանք խաղաղ բնույթ չեն կրում: