07-03-2014 09:39

20 զոհ Վենեսուելայի բողոքի ակցիաների արդյունքում

Gazeta.ru-ի տեղեկացմամբ` Վենեսուելայում սոցիալիստական կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 20 մարդ: Ըստ աղբյուրի՝ զոհերից մեկը բայքեր է, որը փորձել էր քանդել բողոքողների կառուցած բարիկադը: Նա ստացված հրազենային վերքից տեղում մահացել է: Երկրորդ զոհը Վենեսուելայի Ազգային գվարդիայի զինվոր է, որը նույնպես մահացել էր հրազենային վերքից:
«Մարդասպանները կբռնվեն, կհանձնվեն դատարանին և բանտում կհայտնվեն», — նշել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: