Բավ է պառակտվել
22-02-2014 13:56

Վենեսուելայում սկիզբ առած խռովությունների արդյունքում 137 մարդ է վիրավորվել

Վենեսուելայի գլխավոր դատախազ Օրտեգա Դիասը հայտարարել է, որ, Վենեսուելայում խռովությունները սկսվելուց երկու շաբաթ անց 9 մարդ զոհվել, 137-ը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ 104 մարդ ձերբակալվել է, փոխանցում է «»ՌԻԱ Նովոստին: Երկրի ՆԳ նախարար Միգել Ռոդրիգես Տորեսի խոսքով՝ 9-րդ զոհը 29-ամյա երիտասարդ է, որը փորձել էր մոտոցիկլետով անցնել ցուցարարների փակած փողոցը։
Մթության մեջ մոտոցիկլավարը չի նկատել ցուցարարների անցկացրած արգելապատնեշը եւ բախվել է դրան։
Վենեսուելայում նախորդ շաբաթ նախագահ Մադուրոյի հակառակորդների և կողմնակիցների հանրահավաքներ էին անցկացվել։ Ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Լեոպոլդո Լոպեսը կալանավորվել էր։