Բավ է պառակտվել
12-03-2014 10:04

Վենեսուելայի նախագահը ռադիոյի հաղորդավար է դարձել

Ի զամանս շատերի,Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային ռադիոյով հեղինակային հաղորդում է սկսել։
Ըստ նրա, դա ժողովրդի հետ զրույցի նոր ցիկլ կդառնա՝ այլ մակարդակում: Հաղորդումը կոչվում է «Շփում Մադուրոյի հետ»:

Ըստ նախագահի՝ հաղորդման շրջանակում վենեսուելացիները կարող են դիտողություններ հայտնել, առաջարկներ ներկայացնել, քննադատել։ Մադուրոն նաեւ հայտնել է, որ Facebook-ում անձնական էջ է բացել։

Նշվում է, որ ռադիոհաղորդման առաջին թողարկման ժամանակ Մադուրոն պատմել է իր երաժշտական ճաշակի եւ արեւմտյան Կարակասում իր ծանր մանկության մասին։