Բավ է պառակտվել
01-03-2014 13:00

Վենեսուելայում ռուսական ռազմաբազաներ տեղադրելու հավանականություն չկա. նախարար

Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտարարության համաձայն՝ Վենեսուելան հերքում է, իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը: «Մենք, համաձայն մեր սահմանադրության, չենք կարող որեւէ օտարերկրյա ռազմաբազա տեղակայել մեր երկրում»,- ասել է նախարարը:
Այդ կերպ նա մեկնաբանել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վերջին հայտարարություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում առկա ռուսական ռազմաբազաների ընդլայնման ծրագրերի վերաբերյալ,:
Վենեսուելան առայժմ «պատերազմում է» ամերիկացիների հետ: Անցյալ շաբաթ լատինաամերիկյան այս պետության իշխանություններն ամերիկյան հյուպատոսության երեք աշխատակցի պերսոնա նոն գրատա են հայտարարել: Պատճառն այդ անձանց միջամտությունն էր երկրի համալսարանների աշխատանքին, որոնք անցկացվում են ուսանողական վիզաների ձեւակերպման քողի տալ: Միարժամանակ, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է Վաշինգթոնին ընդդիմությանն աջակցելու մեջ՝ սոցիալիստների կառավարությունը տապալելու նպատակով: Պետդեպարտամենտը բոլոր այս մեղադրանքները կտրականապես հերքել է: