Բավ է պառակտվել
19-03-2015 10:55

Մեծ Բրիտանիան պատվել է թունավոր մառախուղով

Մեծ Բրիտանիայում, որը պատվել է մառախուղի թանձր շերտով, ահազանգում են, որ օդի աղտոտվածությունը մահացու վտանգավոր է դարձել տարեց մարդկանց և աստմայից տառապողների համար: Իշխանությունները կոչ են անում բնակչության տևական ժամանակ դրսում չմնալ և մոտ պահել անհրաժեշտ դեղորայքները: Ինչպես հայտնել են Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտից (DEFRA), Անգլիայի որոշ շրջաններում թունավոր նյութերի պարունակությունը գերազանցել է նորման և վտանգավոր է դարձել տարեց մարդկանց և աստմայից տառապողների համար: Սոցցանցերի օգտատերերը հայտնում են Լոնդոնում մառախուղի թանձր շերտի մասին: Գերատեսչության ներկայացուցիչները հաղորդում են, որ թունավոր ամպերը հասնում են Մառախլապատ Ալբիոն աշխարհամասից: Հայտնվելով Անգլիայի տարածքում դրանք խառնվում են տեղական ձեռնարկությունների թափոններին, որը հանգեցնում է շրջակա միջավայրի կտրուկ աղտոտման:

Վերջերս փարիզեցիները և Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրերը հայտնել են նաև Փարիզը պատած մառախուղի թանձր շերտի մասին: Համացանցում հայտնվել են Էյֆելյան աշտարակը պատած մառախուղի բազում լուսանկարներ: