Բավ է պառակտվել
30-05-2016 17:12

Մեծ չինական գեղեցկություն. Հանչժոյում դիզայներական գրախանութ է բացվել (լուսանկար)

Հազարավոր գրքեր, հարյուրավոր հայելիներ, տարատեսակ երևակայելի և աներևակայելի պահարաններ և դարակներ, ահա թե ինչպես են XL-Muse դիզայն-ստուդիայում տեսնում ապագայի գրադարանը: Տարիներ շարունակ, տպագիր գրքերին և ամսագրերին արագ մահ են կանխատեսում, սակայն նրանք շարունակում են ապրել է, նոր ձևեր և իմաստներ գտնելով:

Հանչժոյում գտնվող նոր Zhongshuge գրախանութը դրա վառ հաստատումն է: Շանհայան XL-Muse դիզայն-ստուդիայի նախագիծն արդեն անվանել են «աշխարհում ամենագեղեցիկ գրախանութը» և ոչ առանց պատճառի: Zhongshuge-ի յուրաքանչյուր սրահ նախագծված է տարբեր ոճով: սպիտակափայլ, կարծես ապագայի տիեզերանավ, օվալաձև, գաղտնի սենյակի նման, փայտե վահանակներով և գրասեղաններով, ինչպես գրապահոցներում և մանկական` Հրաշքների աշխարհ հիշեցնող ամերիկյան բլուրների, գունավոր դարակների, ձիերի և նավերի տեսքով: