30-09-2014 10:05

Երկրում վայրի կենդանիների թիվը կրկնակի նվազել է

Վերջին 40 տարիներին Երկրում վայրի կենդանիների թիվը կրկնակի նվազել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցը: Ըստ զեկույցի` մոլորակի այսպես կոչված ինդեքսը, որը հիմնված է առանձին վայրի տեսակների քանակի գնահատման վրա, 40 տարվա ընթացքում նվազել է 52%-ով: Ընդ որում` քաղցրահամ ջրերում բնակվողների թիվը կրճատվել է 76%-ով, ցամաքայիններինը` 39%-ով ծովայիններինը` դարձյալ 39%-ով: Զեկույցի հեղինակները նշում են, որ միաժամանակ մոլորակի վրա մարդկանց թիվը կրկնակի ավելացել է` 3,7 միլիարդից շուրջ 7 միլիարդ մարդ: Զեկույցում ասվում է, որ բնության պաշարների վերարտադրման համար անհրաժեշտ է արդեն մոլորակի կեսը, իսկ վերականգնման համար Երկրի հնարավորությունները շարունակում են կրճատվել: