04-07-2014 10:43

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է մարդկանց դևերից փրկող ասոցիացիան

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է 250 կաթոլիկ հոգեւորականներից կազմված ասոցիացիան: Վերջինիս անդամները պնդում են, թե մարդկանց փրկում են դեւերից:

Միջազգային կազմակերպությունում ընդգրկված են անդամներ 30 երկրներից, փոխանցում է BBC-ն:

Ֆրանցիսկոս պապը հաճախ է հիշատակում սատանային իր ելույթներում:

Նախորդ տարի նրան լուսանկարել էին, երբ ձեռքը դրել էր հաշմանդամի սայլակին գամված երեխայի գլխին: Պապի հպումից տղան ընկել էր:

Ըստ հոգեւորականների՝ Հռոմի պապը այդ պահին տղայի միջից ցանկանում էր հեռու վանել դեւերին:

Դեւերին հալածելու պրակտիկան գործում էր դեռեւս վաղ քրիստոնեության շրջանում, սակայն Վատիկանը հեքիմներին գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն նախկինում չէր տալիս: