Բավ է պառակտվել
14-05-2015 09:24

Վատիկանը ճանաչել է Պաղեստինը

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և կհաստատի դիվանագիտական հարաբերություններ: Իսրայելը հիասթափված է այդ որոշումից:  Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին ասել է, որ դա պաշտոնական ճանաչումն է այն բանի, որ այդ պետությունը գոյություն ունի: Մեկ տարի առաջ Հռոմի Պապի ծրագրում Մահմուդ Աբասը կոչվել էր Պաղեստինի նախագահ, սակայն մինչև այժմ պետության պաշտոնական ճանաչում չէր ստացել: