Բավ է պառակտվել
22-04-2015 13:24

Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գալիպոլիի միջոցառումներին

Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին։ Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Գալիպոլիի միջոցառումներին Վատիկանը չի մասնակցելու, քանի որ Վատիկանի արդարադատության և խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պետք է այցելեր Թուրքիա, վատառողջ է։ Սակայն, փորձագետների կարծիքով՝ այս որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Հռոմի Պապի դեմ թուրքական իշխանությունների քննադատական արշավով: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապի ելույթից հետո թուրքական իշխանությունները խիստ էին արձագանքել և հետ էին կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին։