09-03-2014 20:45

Վորոնեժում վրաերթի են ենթարկել միանգամից 15 հոգու

Վորոնեժում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 15 մարդու, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03։55-ին։ Volvo մակնիշի մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և վրաերթի է ենթարկել հետիոտներին։

Մեքենայի վարորդը 1985թ.-ին ծնված գործազուրկ քաղաքացի է, ով արդեն ձերբակալվել է։ Ոստիկանությունը պարզում է վթարի մանրամասները։