10-03-2014 18:57

Վանում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպման ամսաթիվը հայտնի է։

Էլմար Մամեդյարովի, Մուհամմեդ Ջավադ Զարիֆի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը կկայանա մարտի 14-ին, Վանում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են բոլոր ոլորտներում երեք երկրների համագործակցությանն ու տարածաշրջանային կապերին առնչվող հարցեր։

Երեք երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն այս ձևաչափով կայացել էր Իրանի Ուրմիա քաղաքում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում։