Բավ է պառակտվել
11-01-2016 16:16

Բաքվում արժութային շուկան կաթվածահար է եղել

Բաքվում գրեթե դադարել է դոլարի և եվրոյի վաճառքը. այսօր, ինչպես և հանգստյան օրերին, տարադրամի փոխանակման կետերը շարունակում են փակ մնալ: Բանկերն արտարժույթ չեն վաճառում, չնայած ցուցատախտակների վրա նշված են Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքները։ 
Արտասահմանյան արժույթ հնարավոր չէ ձեռք բերել անգամ պլաստիկ քարտերի օգնությամբ:
Արժութային շուկան փաստացի կաթվածահար է մնում: Այդ վիճակը հանգեցնում է նաև ներկրվող ապրանքների գնաճին: 
Իրավիճակը չի բարելավվել անգամ այն բանից հետո, երբ երկրի նախագահը դատախազությանը հանձնարարել է վճռականորեն պայքարել այն մարդկանց դեմ, որոնք արհեստականորեն ավելացնում են գները: 
Ակտիվացել է նաև «սև շուկան», որտեղ դոլարը վաճառվում է 1.9-2 մանաթով, իսկ եվրոն՝ 2-2.1 մանաթով։ 
Համաձայն երկրի կենտրոնական բանկի սահմանած գների՝ 1 դոլարի արժեքը կազմում է 1.5642 մանաթ, 1 եվրոյինը՝ 1.7009 մանաթ: