Բավ է պառակտվել
29-07-2014 10:33

Այսօր Վագրի միջազգային օրն է

Այսօր՝ հուլիսի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Վագրի միջազգային օր (International Tiger Day), հայտնում է ИТАР-ТАСС-ը : Տոնը սահմանվել է 2010թ. Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ, որի շրջանակներում քննարկվել են գիշատիչների այս տեսակի պահպանման հետ կապված հարցեր։ Համաժողովի մասնակիցները ծրագիր են մշակել, ըստ որի մինչև 2022թ. ամբողջ աշխարհում վագրերի քանակը պետք է ավելանա։ Տարբեր երկրներում Վագրի միջազգային օրը նշելու հիմնական նպատակը հասարակությանն այս կենդանատեսակի վերացման խնդիրների ու պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկելն է։