Բավ է պառակտվել
11-05-2015 10:59

ԱՄՆ-ի կենդանաբանական այգում կենգուրուի պարկից առևանգվել է ձագը

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրինվիլ քաղաքի ենդանաբանական այգում անհայտներն առևանգել են կարմիր կենգուրուի ձագին ուղիղ մոր պարկից: Առևանգվել է նաև չորս ուլ: Մայր կենգուրուն վնասվածքներ է ստացել: Կենդանիները անհետացել են մայիսի  6-ի առավոտյան, և նրանց հայտնաբերելու փորձերը որևէ արդյունք չեն տվել: Կենդանաբանական այգու սեփականատեր Դոնա Ուիլերը հայտնել է լրագրողներին, որ իր աշխատանքի  15 տարվա ընթացքում այստեղ որևէ կենդանի չի անհետացել: Այժմ գազանանոցում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կֆիքսեն այգու հաճախորդների տեղաշարժերը, իսկ վանդակներին լրացուցիչ փակեր կհայտնվեն: