Բավ է պառակտվել
18-04-2015 08:55

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոշտ քննադատության է ենթարկել լրագրող Բուզինայի սպանությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դդատապարտել է Կիևում տեղի ունեցած լրագրող Օլես Բուզինայի սպանությունը և կոչ է արել իշխանություններին հնարավորինս արագ և մանրակրկիտ քննություն անցկացնել: Հինգշաբթի RIA.RU կայքի համար հոդվածներ գրող ուկրաինացի լրագրող Օլես Բուզինան սպանվել է Կիևում գտնվող իր տան մոտ: Բուզինայի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի  19-ին` Կիևի Բերկովեցկի գերեզմանատանը: Ինչպես հաղորդել է կայքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամների կողմից 1997 թվականին գլխավոր վեհաժողովում ընդունված «Լրագրողների դեմ ուղղված բռնության դատապարտում» բանաձի համաձայն գլխավոր տնօրենը հանդես է եկել ԶԼՄ ներկայացուցիչների սպանությունների կապակցությամբ: Այդ հայտարարությունները հրապարակվում են կազմակերպության կայքի շրջանակներում գտնվող «ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտում է լրագրողների սպանությունները» խորագրով էջում: Ուկրաիայի ընդդիմության նկատամամբ կատարված սպանությունները և մի շարք այլ հանցագործություններ արդեն մեկնաբանվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից: Պուտինը դա անվանեց քաղաքական հանցագործություններ, իսկ Պորոշենկոն` Ուկրաինայի դեմ ուղղված սադրանք: Պորոշենկոն հանձնարարել է հետաքննությունը անցկացնել ամենասեղմ ժամկետներում: