Բավ է պառակտվել
05-03-2015 08:38

Ճապոնիայում դեղձի համով ելակ է վաճառվում

Ճապոնիայի սուպերմարկետներում այս տարի արտասովոր մթերք է հայտնվել՝ տոկուն իչիգո (toukun ichigo) անվանումով, որը թարգմանաբար նշանակում է «դեղձե ելակ»: Առաջին հայացքից այն նման է ելակի, սակայն հատապտղի համար արտասովոր չափն ու վառ դեղձագույնը ստիպում են կասկածել, որ տոկուն իչիգոն իսկապես ելակ է: Պարզվում է՝ այն դեղձի հստակ համ ու հոտ ունի, իսկ միջուկը ձյունաճերմակ է: Կիսահատապտուղ-կիսամրգի մեկ հատն արժե 1300 իեն (շուրջ 11 դոլար):