12-07-2016 10:02

Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով ութ մարդ է մահացել

Ճապոնիայում, ներքին գործերի նախարարության տվյալներով, շոգ եղանակի սկզբի հետ կապված ջերմային հարվածի հետեւանքով մեկ շաբաթում ութ մարդ մահացել է, ավելի քան 4,7 հազարը հիվանդանոց է տեղափոխվել:

Հուլիսի 4-ից 10-ը 4659 մարդ ջերմային հարվածի կասկածով, շտապօգնության մեքենայով երկրի հիվանդանոցներ է տեղափոխվել, դա 1,6 անգամ ավելի է, քան մեկ շաբաթ առաջվա տվյալները:

Երեքշաբթի ամենից ավելի շոգ է եղել Իբարակիի պրեֆեկտուրայում, որտեղ օդի ջերմաստիճանը 38,3 աստիճանի է հասել: