Բավ է պառակտվել
16-05-2015 08:26

Ճապոնիայում բողոքում են երկրի ԶՈՒ-ն արտերկիր ուղարկելու դեմ

Ճապոնիայի քաղաքներում անցկացվել են հակակառավարական բողոքի ցույցեր: Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել նախօրեին Ճապոնիայի կառավարությունը կողմից հատուկ օրինագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ, որը երկրի ռազմական ուժերի ավելի լայն կիրառման հնարավորություն է ընձեռում: Շուրջ 500 մարդ հավաքվել է օրինագծերի փաթեթի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկած երկրի վարչապետ Սինձո Աբեի նստավայրի դիմաց: Ցուցարարները երկրի կառավարության ղեկավարին կոչ են արել հրաժարվել «Ճապոնիային`այլ երկրների պատերազմներ ներքաշելու» մտադրությունից: Վերջիններիս կածիքով ` այս օրինագծերի հիմնական նպատակը ԱՄՆ կողմից սանձազերծված պատերազմների մեջ Ճապոնիայի ներքաշումն է: Նախօրերին ընդունված օրինագծերի համաձայն երկրի պաշտպանության ուժերը այսուհետ կարող են մասնակցել երկրի սահմանների դուրս իրականացվող գործողություններին: Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճոպոնիայի սահմանադրության մեջ ամրագրվեց պատերազմից`որպես միջազգային վեճերի լուծման մեթոդ հրաժարվելու, ինչպես նաև սեփական բանակ ստեղծումը բացառելու դրույթը: Երկրի զինված ուժերը կոչվում են ինքնապաշտպանական ուժեր և ունեն խիստ սահմանափակ կիրառման հնարավորություններ: 
«Միջազգային խաղաղ օգնության մասին» օրինագիծի հիմնական նպատակը Ճոպոնիայի դաշնակիցների ռազմական ուժերի թիկունքային օգնության ապահովումն է: Օրենքը կրելու է մշտական բնույթ: Մինչ այս պահը նման աջակցություն ապահովելու համար ամեն անգամ անհրաժեշտ է խորհրդարանի կողմից հատուկ օրինագծի ընդունում: