Բավ է պառակտվել
26-08-2016 10:37

Ճապոնիայում «եղանակային ռումբի» պատճառով հազվագյուտ տեսակի երկրաշարժ է գրանցվել

Ճապոնացի երկրաֆիզիկոսներն առաջին անգամ հետևել են ստորջրյա երկրաշարժի, որի առաջացումը կապված է «եղնակային ռումբի»` Ատլանտիկ օվկիանոսի հյուսիսային հատվածի հզոր փոթորկի գործողության հետ։

Գիտնականներն առաջին անգամ գրանցել են ուղղահայաց բևեռացված սեյսմիկ S-ալիքներ` երկրակեղևի երկրորդային ծավալուն երկայնակի տատանումները։ Միաժամանակ, հեղինակները գրանցել են նաև լայնակի ցնցումներ` P-ալիքներ։

Երկրի մակերևույթի տատանումները, որոնք դիտարկել են երկրաֆիզիկոսները ճապոնական Տյուգոկու մերձափնյա շրջանում, երկրակեղևի և մանթիայի միջոցով տարածվող մթնոլորտային հուզում է առաջացրել Ատլանտյան օվկիանոսում։ Գիտնականներին հաջողվել է պարզել հուզման աղբյուրը և հեռավորությունը մինչև այդ կետը։

Ավելի վաղ երկրաֆիզիկոսներին հաջողվել էր ֆիքսել միայն P-ալիքներ։ Հետազոտությունը բացահայտում է, ինչպես նշում են գիտնականները, Երկրի ներքին կառուցվածքի, մասնավորապես, մանթիական կառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության նոր ձև։