Բավ է պառակտվել
11-03-2016 10:42

Ճապոնիայում հարգել են 2011 թվականի մարտի 11-­ի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակը

Ամբողջ Ճապոնիան մարտի 11-ին լռության րոպեով հարգել Է տարերային աղետների զոհերի հիշատակը, որոնք երկիրը ցնցեցին 2011 թվականի մարտի 11-ին: Այն հայտարարվել Էր տեղական ժամանակով ժամը 14:46-ին (Երևանի ժամանակով ժամը 09:46-ին), երբ Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարեւելյան ափի մոտ տեղի ունեցավ ազգային պատմության մեջ ամենաուժգին երկրաշարժը՝ 9 մագնիտուդով: Այն առաջացրեց մի շարք ցունամիներ, որոնց բարձրությունն առանձին վայրերում գերազանցում Էր 40 մետրը: Լռության րոպեն հայտարարվել Է սգո արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել Տոկիոյի կենտրոնում գտնվող Ազգային թատրոնի շենքում: Արարողության ներկա են եղել Ճապոնիայի կայսեր Ակիհտոն և վարչապետ Սինձո Աբեն: Հինգ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվեց գրեթե 16 հազար մարդ, ընդ որում նրանց ավելի քան 90 տոկոսը ստորգետնյա ցնցումներին հաջորդած ցունամիի զոհ դարձավ: Ավելի քան 2,5 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Երկրաշարժից հետո անցած հինգ տարվա ընթացքում վերականգնողական աշխատանքների համար ծախսվել է 25,5 տրիլիոն իեն (225 մլրդ դոլար): Առաջիկա հինգ տարում պլանավորվում է ծախսել ևս 6,5 տրիլիոն իեն (57 մլրդ դոլար): Ավելի քան 174 հազար բնակիչներ այդպես էլ չեն կարողացել վերադառնալ իրենց տները կամ նոր մշտական բնակատեղի գտնել: Նրանցից գրեթե 60 հազարն ապրում են ժամանակավոր կացարաններում, որոնք կառուցվել էին ոչ ավելի, քան երկու¬երեք տարվա համար: Ներկայում առավել ծանր է վիճակը Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում, որին բաժին էր հասել տարերքի գլխավոր հատվածը. հենց այստեղ էր վիթխարի ցունամին «Ֆուկուսիմա¬1» ատոմակայանի վթար հարուցել: Կայանի մերձակա յոթ գյուղերից տարհանված ավելի քան 40 հազար մարդ շարունակում է ապրել պրեֆեկտուրայի սահմաններից դուրս: Ատոմակայանում շարունակվում են վթարի հետևանքների վերացման աշխատանքները, որոնք կշարունակվեն դեռ 30- 40 տարի: