Բավ է պառակտվել
11-03-2015 13:09

Ճապոնիայի ողբերգական երկրաշարժից անցել է 4 տարի

Ճապոնիայում մեկ րոպե ռլությամբ հարգել են 2011-ին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակը: Տարերային աղետը այն ժամանակ խլեց մոտ 16 հազար մարդու կյանք: Պաշտոնական տվյալներով, մոտ 2 հազար մարդ մինչեւ հիմա համարվում է անհետ կորած: Ճապոնիայի կայսր Ակիհիտոն եւ վարչապետ Սինձո Աբեն գլխավորել են սգո արարողությունը Տոկիոյում: Սգո արարողություններ են տեղի ունեցել ողջ երկրով մեկ: Երկրաշարժն ու ցունամին հանգեցրել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի, որը 1986-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո ամենախոշոր տեխնածին աղետն է: