05-07-2016 11:46

Ճապոնիայում շոգից վեց մարդ է մահացել

Ճապոնիայում անցած շաբաթ ջերմային հարվածից շուրջ երեք հազար մարդ է հոսպիտալացվել: Հոսպիտալացվածներից վեց հիվանդ մահացել է:

Շոգից տուժածների թիվը հունիսի հետ համեմատ՝ մոտ երեք անգամ ավելացել է: Երկրի գրեթե ողջ տարածքով շոգ եղանակ է: Ջերմաստիճանի սանդղակը 38 աստիճանից բարձրացել է:

Օդերևութաբաններն այս տարի անոմալ շոգ ամառ են կանխատեսում՝ Խաղաղ օվկիանոսում Էլ-Նինո և Լա-Նինյա կլիմայական երևույթների ազդեցության պատճառով: Շոգի պիկը երկրում կգրանցվի հուլիսի վերջից օգոստոսի սկզբին: