Բավ է պառակտվել
26-07-2016 11:48

Ճապոնիայում ջերմային հարվածի կասկածանքով 3798 մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում անցյալ շաբաթ շոգ եղանակի պատճառով ջերմային հարվածի կասկածանքով 3798 մարդ է հոսպիտալացվել, որոնցից երկու մահացել են հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ տվյալները:

Հուլիսի 18-24–ը շտապ օգնությունը հոսպիտալացրել է 3 798 մարդու, ինչը 643-ով ավելի շատ է, քան մեկ շաբաթ առաջ։ Իսկ հուլիսի 4-10–ը հոսպիտալացվել էր 4 659 մարդ։

Այդ ախտորոշմամբ հիվանդանոցում կա 58 պացիենտ։

Անցյալ շաբաթ Ճապոնիայում պահպանվել է խոնավ եւ շոգ եղանակը՝ ավելի քան 30 աստիճանից բարձր ջերմաստիճանով։