Բավ է պառակտվել
23-11-2015 09:11

Բրյուսելում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել

Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել, հայտարարել է Բրյուսելի Դաշնային դատախազության ներկայացուցիչը:  Հատուկ գործողության շրջանակում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, ավտոմեքենաների և բնակարանային ստուգումներ, խուզարկություններ: 
Բրյուսելի այլ թաղամասերում, այդ թվում` Մոլենբեկում, Սկարբեկում, Էթերբեկում, ինչպես նաև մի շարք քաղաքներում, ավարտվում են ստուգումները: 
Լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ գործողությունները չեն հանգեցրել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբոր ձերբակալությանը: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնում անցկացրել է հատուկ գործողություն՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: