Բավ է պառակտվել
27-04-2016 12:39

Վենեսուելայի իշխանությունները սահմանել են երկօրյա աշխատանքային շաբաթ

Վենեսուելայի իշխանությունները պետծառայողների համար սահմանել են երկօրյա աշխատանքային շաբաթ՝ որպես էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ժամանակավոր միջոց: 
Փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիզը հայտարարել է, որ քաղծառայողները պետք է աշխատանքի գան միայն երկուշաբթի և երեքշաբթի՝ մինչ ճգնաժամի ավարտը։ 
Վենեսուելայում երաշտ է, որը խիստ նվազեցրել է ջրի մակարդակը գլխավոր հիդրոէլեկտրակայանում: Ընդդիմությունը, սակայն, մեղադրում է իշխանություններին ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար: 
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ Վենեսուելայի 2,8 միլիոն պետծառայողները չեն աշխատի ուրբաթ օրերին՝ էլեկտրականության սպառումը նվազեցնելու համար։