Բավ է պառակտվել
28-05-2015 17:57

Մեծ Բրիտանիայում մահացել են աշխարհի ամենածեր երկվորյակները

Մեծ Բրիտանիայում մի քանի շաբաթվա տարբերությամբ մահացել են աշխարհի ամենածեր երկվորյակները: 103-ամյա Գլենիս Թոմասը (Glenys Thomas) մահացել է ապրիլի 23-ին, իսկ նրա քույրը՝ Ֆլորենս Դևիսը (Florence Davies ), կյանքից հեռացել է մայիսի 20-ին: Նշվում է, որ ողջ կյանքի ընթացքում քույրերը ապրել են կողք կողքի՝ Հարավային Ուելսի Աբեթրիդր (Abertridwr) գյուղաքաղաքում: Նրանց խոհանոցների միջև դուռ է եղել, որով քույրերը միմյանց հյուրընկալվում էին: Հարազատների խոսքով՝ նրանք չափազանց կապված են եղել միմյանց հետ և չեն սիրել տևական ժամանակ բաժանվել: Գլենիս Թոմասի դստեր՝ Գվենդա Սթեյսիի (Gwenda Stacey) խոսքով՝ իր մայրը և նրա քույրը հասարակ կյանքով են ապրել, երջանիկ են եղել կողք կողքի ապրելով և երբևէ արտերկրում չեն եղել: Թոմասը նաև ունի երեք թոռ, ինը ծոռ և ծոռի մեկ երեխա: Նրա քույրը՝ Գլենիսը, ունի երեք երեխա, ինը թոռ և 12 ծոռ: Ողջ կյանքի ընթացքում մինչև թոշակավորվելը քույրերը աշխատել են որպես հավաքարարներ: Նրանց ամուսինները ավելի վաղ էին մահացել, իսկ քույրերը կնքել էին իրենց մահկանացուն ծերանոցում, որում բնակվում էին վերջին տարիներին: