Բավ է պառակտվել
20-11-2015 11:07

Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մոլեգնող փոթորիկները մասնակիորեն կաթվածահար են արել երթևեկությունը ճանապարհներին և  ավելի քան 105 հազար սպառողների թողել առանց լույսի ու ջերմության: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար կպահանջվի առնվազն հինգ օր:  Տեղ¬տեղ քամու արագությունը գերազանցել է ժամում 160 կիլոմետրը: Տարերքի զոհ է դարձել երք մարդ: Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ դրություն է հայտարարել նահանգում, ինչը թույլ է տալիս իշխանություններին դաշնային կառավարությունից օգնություն ստանալ տարերային աղետի հետևանքները վերացնելու համար: