24-11-2016 11:45

Ուզբեկստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությունը

Այսօր Ուզբեկստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությունը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը:

Ընտրատեղամասերն ամեն օր աշխատելու են առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 18:00-ն:

Հաղորդվում է նաև, որ նախագահական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 4-ին: Երկրի ղեկավարն ընտրվելու է կառավարման 5-ամյա ժամկետով:

 Ուզբեկստանի օրենսդրության համաձայն՝ երկրի քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունենա ընտրությունների օրը տալ իրենց քվեն, կարող են դա անել նախապես: Նշվում է, որ արտահերթ քվեարկությունը մեկնարկում է ընտրություններից 10 օր առաջ ու ավարտվում ընտրություններից 1 օր առաջ:

Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին 78 տարեկանում կաթվածից մահացել է Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովը, ինչից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Շավքաթ Միրզիյոևը, որը, ըստ քաղաքագետների, համարվում է երկրի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը: