Բավ է պառակտվել
03-06-2016 13:57

ԱՄՆ-ի երկնքում երկնաքար է պայթել

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին երկնային մարմինը մտել է Երկրի մթնոլորտ ու այրվելով պայթել: Երկնաքարն ունեցել է մոտ 3 մ տրամագիծ և մի քանի տասնյակ տոննա քաշ: Ըստ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի հաշվարկների` երկնաքարը սլացել է 64.000 կմ/ժ արագությամբ: Իսկ դրա կինետիկ էներգիան եղել է մոտ 10 կիլոտոննա: Օբյեկտը պայթել է մոտ 35 կմ բարձրության վրա, ինչից հետո դրա բեկորներն ընկել են Տոնտո ազգային պարկի տարածքում: «Տուժածների կամ ավերածությունների մասին որևէ տեղեկություն չկա»,-ասել է ՆԱՍԱ-ի աշխատակից Բիլ Կուկը: