Բավ է պառակտվել
25-05-2015 08:00

ԱՄՆ-ում ջրհեղեղի հետևանքով հազարավոր մարդիկ լքել են իրենց տները

ԱՄՆ Միջին Արևմուտքի նահանգներում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ։ Իրենց տները ստիպված են եղել լքել 2000 բնակիչներ։ Ռեկորդային ծավալով տեղումները հանգեցրել են ջրհեղեղի։ Տեղի հրշեջ ծառայության աշխատակիցը մահացել է Օկլահոմա նահանգում 10 մարդու փրկել փորձելիս։ Եվս մեկ տղամարդ մահացել է Տեխաս նահանգում Բլանկո գետի երկայնքով հեղեղված գոտում։ Տեղի իշխանությունները ստիպված են եղել հայտարարել պարետային ժամ։ Հաղորդվում է բազմաթիվ ավերածությունների մասին։ Տուժած շրջաններում աշխատում են փրկարար ծառայությունները։