08-11-2016 10:17

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ավանդույթի համաձայն առաջինը քվեարկում են Նյու Հեմփշիր նախանգի Դիքսվիլ Նոչ փոքր քաղաքի բնակիչները։

Այսօր Դեքսվիլ Նոչի քվեարկությամբ ազդարարվել են ԱՄՆ ընտրությունները։ 1960 թվականին ծնված այս ավանդույթի համաձայն, այստեղ բնակիչնեչը այս կամ այն թեկնածուի վերաբերյալ իրենց նախապատվության մասին բարձրաձայնելու իրավունք ունեն։ Սա այն դեպքում, երբ մյուս նահանգներում դեռեւս ընտրատեղամասերը չեն բացվել:

Ռեկորդային թվով ամերիկացիներ վաղաժամ քվեարկել են ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք մեկնարկում են այսօր՝ նոյեմբերի 8-ին։ 

Գործակալության տվյալներով՝ ներկայում մոտ 44.9 մլն քաղաքացներ վաղաժամ քվեարկել են։ Վաղաժամ քվեարկողների թիվը կարող է հասնել քվեարկությանը մասնակցողների սպասվող թվի 40 տոկոսին։

երջին հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 43 տոկոսը մտադիր է քվեարկել Քլինթոնի, իսկ 39 տոկոսը՝ Թրամփի օգտին: 

Հաշված ժամեր անց աշխարհը կիմանա, թե ով է ԱՄՆ 45-րդ նախագահը: