Բավ է պառակտվել
07-04-2015 11:06

ԱՄՆ-ում վախճանվեց Երկրի ամենատարեց կինը

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում երկուշաբթի` ապրիլի 6-ին, վախճանվեց մոլորակի ամենատարեց կինը` Հերթրուդա Ուիվերը: Նա մահացավ 116 տարեկան հասակում Քամդեն քաղաքի վերականգման և առողջության կենտրոնում, որտեղ վերջերս ապրում էր: Ապրիլի 2-ին Ուիվերը հրավիրել էր իր 117-ամյակին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Հանդիսությունը պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին: Քաղաքի վերականգման և առողջության կենտրոնում պատմեցին, որ Ուիվերը վաղուց էր երազել նշել իր ծննդյան օրը ԱՄՆ նախագահի հետ: Նախորդ տարի նա նույնպես հրավեր էր ուղարկել Օբամային, որը անպատասխան էր մնացել: Ուիվերը Երկրի ամենատարեց կնոջ տիտղոսը ընդամենը շուրջ մեկ շաբաթ կրեց: Նա պաշտոնապես ճանաչվեց որպես Երկրի ամենածեր մարդը 2015 թվականի ապրիլի 1-ին 117-ամյա ճապոնուհի Միսաո Օքավոյի մահվանից հետո: Ըստ առողջության կենտրոնի ներկայացուցիչ Քեթի Լենգլիի (Kathy Langley)` ամերիկուհին չափազանց հպարտ էր իր նոր տիտղոսով: Հերթրուդա Ուիվերը ծնվել է Արկանզասում` 1898 թվականի հուլիսի 4-ին: Մինչ թոշակի անցնելը նա աշխատել է որպես սպասավորուհի: Այժմ մոլորակի ամենատարեց կնոջ տիտղոսը կստանա ամերիկուհի Ջերալիեն Թելին (Jeralean Talley), ով մայիսի 23-ին կդառնա 116 տարեկան: Նա բնակվում է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի արվարձանում: