Բավ է պառակտվել
05-02-2016 12:18

ԱՄՆ-ում քաղցած փոկը հայտնվել է ռեստորանում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ծովափնյա ռեստորանի աշխատակիցները հաստատություններից մեկում գտել են ծովառյուծի ձագ: Ժամանած մասնագետները նշել են, որ 8-ամսյա փոկը տառապում է թերսնուցումից և նորմայից երկու անգամ քիչ է կշռում: 

 Այժմ կենդանին բուժվում է: Նշվում է, որ Խաղաղ օվկիանոսում կենսապայմաններն ու ուտելիքի պակասը հանգեցրել են այն բանին, որ տարեսկզբից այստեղ օգնություն է ցուցաբերվել մոտ 40 ծովառյուծի: