Բավ է պառակտվել
27-02-2016 12:54

ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է իր երեխաներին, որոնց որդեգրել էին ՌԴ-ում

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում տղամարդը գնդակահարել է իր երկու տղաներին, որոնց որդեգրել է Ռուսաստանում: Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ գնդակահարել է իր ընտանիքի բոլոր անդամներին: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները շուրջ 3 ժամ բանակցություններ են վարել տղամարդու հետ, որից հետո որոշում է կայացվել գրոհել տան վրա: Այդ պահին տղամարդը ինքնասպան է եղել տան հետևի բակում: Հանցագործության զոհ են գնացել նրա կինը և երկու տղաները, որոնց նրանք որդեգրել էին Ռուսաստանում: 12-ամյա աղջկան, որին նրանք որդեգրել էին Չինաստանում, հաջողվել է ողջ մնալ: