Բավ է պառակտվել
08-06-2015 08:25

Հարավային Կորեայում MERS վարակակիրներին կհետևեն բջջայինների միջոցով

Հարավային Կորեայի իշխանությունները բջջային հեռախոսների միջոցով հետևելու են MERS կորոնավիրուսի ենթադրյալ կրողների գտնվելու վայրերին և կոնտակտներին: 
Նման որոշում կայացվել է վարակվածների թվի աճի ֆոնին: Երկուշաբթի երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է վարակման 23 նոր դեպքի մասին: Հիվանդների թվում առաջին անգամ երեխա է գրանցվել:
Նախկինում վիրուսի հանդեպ ընկալունակություն նկատվել էր միայն մեծահասակների մոտ: Հիվանդների ընդեհանուր քանակը կազմում է 87 մարդ, մահացածները վեցն են: Նվազագույնը 2300 քաղաքացի պետք է գտնվեն կարանտինում: Նրանց մի մասը գտնվում է բուժհիմնարկներում, բայց մեծամասնությունը կարանտինի շրջանն անց է կացնում տանը: Առողջապահության նախարարությունը պնդում է, որ նրանք ոչ մի դեպքում չլքեն իրենց տները: Կրթության նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից կփակվեն 1869 դպրոց:
Գիտնականները դեռևս չեն կարողանում ստույգ ասել, թե ինչպես է փոխանցվում MERS կորոնավիրուսը (Մերձարևելյան շնչառական համախտանիշ): Իբրև հիվանդության կանխարգելման միջոցներ, որոնք նշում է CNN-ը, բժիշկները խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերն օճառով՝ ոչ պակաս, քան 20 վայրկյանում: Խուսափել կոնտակտից պոտենցյալ վարակակիրների հետ, հաճախակի և մեծ քանակությամբ մարդկանց կողմից օգտագործվող առարկաների ախտահանում իրականացնել (օրինակ՝ դռների բռնակները) և այլն:
Նշենք, որ ո՛չ պատվաստանյութ, ո՛չ հատուկ հակավիրուսային թերապիա տվյալ վարակի դեմ ներկա դրությամբ գոյություն չունի: