Բավ է պառակտվել
11-08-2017 15:18

Հայաստանի հարավում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում են ՊՆ և ոստիկանության ուժերը (Լուսանկարներ)

  

Հայաստանի Վայոց Ձորի մարզում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Ներգրավվել են լրացուցիչ ուժեր և տեխնիկա:
Նախօրեին, ժամը 18:50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Արտավան գյուղի մոտակայքում կանաչ տարածք է այրվում:
Տեղեկության համաձայն, ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:
Ուրբաթ առավոտյան, ժամը 09:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ՀՀ ԶՈւ 100 զինծառայող, ոստիկանության 73 աշխատակից:
Այրվել է 14 էլեկտրասյուն, հոսանքազրկվել է Արտավան գյուղը:
Աշխատանքներին ներգրավվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռ և «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող 2 ջրատար (ԿամԱԶ):
Փրկարարներին և հրշեջներին օգնում են անտառտնտեսության աշխատակիցները, պետական բնապահպանական կառույցի աշխատակիցները, ինչպես նաև Արտավան գյուղի բնակիչները:
Հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի պաշարները:
Արտակարգ իրավիճակի վայրում են գտնվում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մ. Ղազարյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, մեկ հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, Արտավանի գյուղապետը և այլք: