Բավ է պառակտվել
26-05-2015 10:08

Թուրքմենիայում կանգնեցվել է նախագահի 20 մետրանոց ոսկեզoծ հուշարձանը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցավ երկրի նախագահ Բերդիմուհամեդովի արձանի բացումը: Արձանում նախագահը պատկերված է ձիու վրա, թուրքմենական ավանդական հագուստով: Նա բարձրացրել է աջ ձեռքը, որի վրա խաղաղության խորհրդանիշ հանդիսացող աղավնի է նստած: Արձանի պաշտոնական անունն է «Արկադաղ բինասի», որը նշանակում է տիրոջ հուշարձան: Հուշարձանը ձուլված է բրոնզից և ոսկեզոծված է, ունի 21 մետր բարձրություն, պատվանդանը 15 մետր է: Երկրի խորհդարանի նախագահի բառերով՝ այդ արձանը կառուցելու որոշումը կայացել է ժողովրդի խնդրանքի հիման վրա, որին նախագահը պատասխանել է, որ ժողովրդի ցանկությունը և ձգտումները սուրբ են: