Բավ է պառակտվել
23-01-2016 10:41

Թուրքական նավահանգստում ռուս գործարարի զբոսանավ է այրվել (տեսանյութ)

Թուրքական Ֆետհիե նավահանգստում զբոսանավ է հրդեհվել: Այն, ենթադրաբար, պատկանում է ռուս գործարարի: Queen Anna անունը կրող 27 մ երկարությամբ զբոսանավի հրդեհը բռնկվել է հունվարի 21-ին: Շրջակա նավերին վնաս չպատճառելու համար այն տեղափոխել են անվտանգ տարածք, սակայն հարևանությամբ տեղակայված զբոսանավերը ևս վնասներ են կրել: Հրդեհի հետևանքով շնչառական ուղիների վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել զբոսանավի կապիտանը: Հրդեհի պատճառները պարզվում են: Նշվում է, որ զբոսանավն արժե 5,7 մլն դոլար, պատրաստվել է 2009-ին, կարող է տեղափոխել 8 VIP ուղևոր: Նշվում է, որ տիրոջ մասին շատ բան հայտնի չէ, նա ՌԴ քաղաքացի է: Նշվում է, որ թուրքական նավահագիստներում սա արդեն երկրորդ դեպքն է, որ զբոսանավը է այրվում: Առաջինը հունվարի 4-ին էր, երբ հրդեհվել էին The One և Al Jadaf Barbie զբոսանավերը: